Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այստեղ վաղուց այլևս ղեկավարներ չկան

Այստեղ վաղուց այլևս ղեկավարներ չկան
27.12.2024 | 15:45

Սա վաղու՜ց արդեն պետություն չէ՝ սա մի հսկա կրկեսի արենա է:

Այստեղ վաղու՜ց այլևս ղեկավարներ չկան՝ սրանք կրկեսի աճպարարներ են, իլյուզիոնիստներ և ծաղրածուներ:

Այստեղ վաղու՜ց արդեն հասարակություն չկա՝ կան մի քանի հազար «ազնիվ քյարփինջներ, «քաղաքական» հորջորջվող մի աղանդի ստվարածավալ հետևորդներ և ամենքի ու ամեն ինչի վրա «թքած ունեցող» անտարբեր հանդիսականներ :

Իսկ այս ամեն ինչը մեկ բառով արտահայտած՝ ԽԱՅՏԱՌԱԿՈւԹՅՈՒՆ :

Արգամ Պողոսյան

Դիտվել է՝ 2953

Մեկնաբանություններ